Մահացել է հեռուստահաղորդավար Յուրի Նիկոլաևը
Մահացել է հեռուստահաղորդավար Յուրի Նիկոլաևը։
Նրա մահվան մասին հայտնել է բալետի արտիստ Նիկոլայ Ցիսկարիձեն. տեղեկությունը հաստատել են ռուսական խոշոր խմբագրությունները: Նիկոլաեւը 76 տարեկան էր: Մահվան պաշտոնական պատճառը չի նշվել։
Արտիստը առավել հայտնի է «Առավոտյան փոստ», «Առավոտյան աստղ», «Հանրապետության ժառանգություն» և «Ազնիվ խոսք Յուրի Նիկոլաևի հետ» երաժշտական հեռուստածրագրերում ունեցած դերերով։ Նա նաև նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Մեծ բեռներ», «Աղջիկը № 25 խցիկից» և «Մինչև բաժանվելը»։