ՀՀ իշխանության անամոթ դեմքը պատռված է, ստում են, թե խաղաղություն են հաստատել․ Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ահազանգում է․
«Վատ նորություն ունեմ «խաղաղություն» բերած ՔՊ-ի ղեկավարի ու նրա պրոպագանդիստների համար։ OC Media (Open Caucasus Media)-ն իր երեկվա հրապարակումով պատռել է Հայաստանի իշխանությունների անամոթ դեմքը, որոնք իմ հրապարակումները շարունակաբար հերքում էին կեղտոտ բառապաշարով, թե «Արևմտյան Ադրբեջան» ՀԿ-ն պետության հետ կապ չունի, դա ուղղակի ՀԿ է, դրա գործունեությունը պետք չէ բանի տեղ դնել ու իբր իրենք խաղաղություն են հաստատել»։