ՌԴ ԱԳՆ-ն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին լուրերը
ՌԴ արտգործնախարարությունն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի մասին տեղեկությունը:
Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը:
«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք ստացված տեղեկությունը»,-ասել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով վերջին օրերին տարածաշրջանում իրավիճակի սրման վերաբերյալ ստացվող տեղեկություններին: