Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական պատգամավոր Մերի Գալստյանին գործուղում է Ռիո դե Ժանեյրո
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.
1. Ռիոյի խորհրդարանական կանաչ ներդրումների գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը Ռիո դե Ժանեյրո (Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Մերի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»: