Ֆիլիպիններում թայֆունը 26 մարդու կյանք է խլել
Ֆիլիպինների կենտրոնական մասում տեղի ունեցած «Կալմաեգի» թայֆունի հետևանքով 26 մարդ է զոհվել, հայտնում են տեղի լրատվամիջոցները։։
«Տինո» (միջազգային անվանումը՝ «Կալմաեգի» - խմբ.) թայֆունի զոհերի թիվը հասել է 26-ի», - հաղորդել է Inquirer թերթը։
Աղետի հետևանքով տարհանվել է մոտ 387,000 մարդ։