Խոշոր հրդեհ Իրանի նավթավերամշակման գործարաններից մեկում. կա 1 զոհ և 3 վիրավոր
Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան նահանգում գտնվող նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել:
Այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Հրդեհը բռնկվել է Ջաննաթաբադի արդյունաբերական գոտում գտնվող նավթավերամշակման գործարանում։ Հրշեջները շարունակում են մարել հրդեհը, սակայն միջադեպի պատճառը դեռևս պարզված չէ։