Ռուսական բանակը մոտ է Պոկրովսկ քաղաքի գրավմանը
Ռուսական զորքերը առաջխաղացում են իրականացրել Դոնեցկի մարզի Պոկրովսկի մոտակայքում: Այս մասին գրում է ուկրաինական OSINT DeepState նախագծի։
Թարմացված քարտեզը ցույց է տալիս նրանց առաջխաղացման նոր ուղղությունը։
Իրավիճակը շարունակում է բարդ մնալ Ուկրաինայի զինված ուժերի համար։ Մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ քաղաքը լիովին շրջափակված է, սակայն ուկրաինական կողմը հերքեց դա՝ ընդունելով, որ իրավիճակը մոտ է կրիտիկականին։
Հավելենք, որ մի շարք ռուսական կայքեր նշում են, որ Պոկրովսկի ամբողջական գրավումը տեղի կունենա առաջիկա օրերին: