Կապիտուլյացիան հաղթանակ դարձրած «հրաշագործը» հիմա էլ Ֆրենսիս Ֆուկույամային տեղում դարձրեց «դիվանագետ». Ֆարմանյան
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կապիտուլյացիան հաղթանակ դարձրած «հրաշագործը» հիմա էլ Ֆրենսիս Ֆուկույամային տեղում դարձրեց «դիվանագետ»: Ինքնավստահ ու անքննելի ոճով:
Լավ, էս պոլիգլոտն իր կողք ու բոլորը գոնե ՄԵԿ սրտացավ ու գրագետ մարդ չունի՞, որ կամ սրան կրթի կամ խորհուրդ տա ընդհանրապես չխոսել պատմության ու հումանիտար գիտելիքներ պահանջող որևէ այլ բնագավառի մասին: Ինչո՞ւ: Որովհետև լայն ժողովրդին դա ընդհանրապես հետաքրքիր չի, իսկ ում հետաքրքիր է՝ ներսում ու դրսում, նման ամեն մի դեպքից հետո միայն ծիծաղում են իր դատարկության ու մակերսայնության վրա:
Կամ իր ենթակայությամբ աշխատող հատ ու կենտ գրագետ մարդիկ չեն ամաչո՞ւմ, որ այդ դերում են:
Հ.Գ. Տգիտություն՝ բոլոր չարիքների ու ձախորդությունների մայր արմատը»: