Ռուսական բանակը զանգվածային հարվածներ է հասցրել Օդեսային և Դնեպրոպետրովսկին. կան զոհեր և վիրավորներ
Ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Ուկրաինայի Օդեսայի մարզի նավահանգստային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա:
Այս մասին հայտնել է Օդեսայի մարզային պետական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը:
Նրա խոսքով՝ Օդեսայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի երկու զանգվածային հարվածների, որոնց հետևանքով հարվածներ են հասցվել քաղաքացիական նավահանգստին և էներգետիկ ենթակառուցվածքներին։
Հարվածները հրդեհներ են առաջացրել, վնասել են ճանապարհները, արդյունաբերական շենքերը և սարքավորումները։
Ռուսական ուժերը հրթիռային և անօդաչու թռչող սարքերից հարված են հասցրել Դնեպրոպետրովսկի մարզի Սինելնիկի շրջանի Նիկոլաև համայնքին։ Հարձակման հետևանքով զոհվել է երկու կին, ևս ութը վիրավորվել են։