Պակիստանում սպանել են Հնդկաստանի հետ կապ ունեցող զինյալներ
Պակիստանում անվտանգության ուժերը ոչնչացրել են «Ֆիտնա ալ-Հինդուստան» խմբավորման չորս զինյալի։
Այս մասին հայտնել են պակիստանյան լրատվամիջոցները՝ հղում անելով բանակի մամուլի ծառայության հայտարարությանը։
Նշվում է, որ խմբավորումը տեղակայված է և գործում է Բելուջիստան նահանգում։
«Գործողության ընթացքում մեր զորքերը արդյունավետորեն հարձակվել են զինյալների դիրքերի վրա: Նրանց զենքն ու զինամթերքը նույնպես առգրավվել են։ Տարածքում հայտնաբերված Հնդկաստանի կողմից աջակցվող բոլոր զինյալներին վերացնելու համար տարվում են մաքրման գործողություններ», - նշել է մամուլի ծառայությունը։