Ադրբեջանում վիճակահանություն է տեղի ունեցել, թե ովքեր պետք է բնակվեն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում
Օկուպացված Արցախի Կովսական քաղաքում բնակեցման համար անտուն ադրբեջանցիների միջև առաջին վիճակահանությունն է տեղի ունեցել Ադրբեջանում։
Ադրբեջանական Report-ի տվյալներով՝ վիճակահանությանը մասնակցել են քաղաքում բնակվել պատրաստվող ընտանիքները:
Վիճակահանությանը մասնակցող ընտանիքները նախկինում ժամանակավորապես բնակվել են Բաքվում, Սումգայիթում, Աբշերոնի շրջանում և այլ տարածքներում։ Նշվում է, որ սա օկուպացված Կովսական ուղարկվելիք անտուն ադրբեջանցիների ամենամեծ խմբաքանակը կլինի: