ԵԱՏՄ – Կենտրոնական Աֆրիկա․ համագործակցության հեռանկարներըԹուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարիՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՆիկոլ Փաշինյանի ընտանիքի շրջապատի աշխատավարձերը․ պետական բյուջե՞, թե՞ «Իմ քայլը» հիմնադրամՌԴ նախագահը և Իրանի ԱԽ քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՀայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքըԸնդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան ՍաղաթելյանԱրձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԿրեմլում պատասխանել են՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի և Թրամփի հանդիպումը ՉինաստանումԵրևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (տեսանյութ)Շվեդիայում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը. Մայր Աթոռից մասնակցել է Զաքարիա ՍրբազանըԱշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից. իրանագետՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկաՓաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. ՍուրենյանցՄԻՊ-ում կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը․ ինչ է քննարկվելԱՄՆ-ն եւ Իրանը կարող են համաձայնության հասնել 2 օրվա ընթացքում. Իրանի ԱԳՆՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով2027-ին ուժային ոլորտը կստանա 835 մլրդ դրամ, տնտեսականը՝ 496 մլրդ, սոցիալականը՝ 1 տրլն 868 մլրդ դրամ. նախարարՓաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից. Քրիստինե ՎարդանյանԵվրոպայում բողոքի ցույցերին մասնակցում է մոտ կես միլիոն մարդ. կան հարյուրավոր ձերբակալվածներԲանջար հավաքելիս 6-ամյա թոռնիկն ու տատիկը հոսանքահարվել են«Inotek» խանութ-սրահի դուռը կոտրել են և դրամարկղից հափշտակել մի քանի միլիոն դրամԵս մի քիչ չափերով մեծ եմ, երևացել եմ, բայց բոլորն էլ այդտեղ խփnւմ էին. ՔՊ-ական պատգամավորը՝ ԱԺ ծեծկռտnւքի մասին
Աննա Գրիգորյանը խոստովանեց, որ Նիկոլ Փաշինյանի զիջումների տակ Ռոբերտ Քոչարյանի հանցավոր ստորագրությունն է
8 տարի ի՞նչ եք ման եկել ու չեք գտել, որ գնացել, բիզնեսը փակել եք. Խամոյանը՝ ՊԵԿ նախագահին (տեսանյութ)Երբ է մեկնարկում նոյեմբերի կենսաթոշակների վճարման գործընթացըՌուսական զորքերը նոր տարածքներ են գրավել Զապորոժիեի մարզումԲացառո՞ւմ եք, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդի ազատությունն արժենա դաշինքից 6 կողմ քվեարկություն Սահմանադրությանը․ հարց՝ Գեղամ Մանուկյանին (տեսանյութ)Ճամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԼեոնիդ Յակուբովիչը ներառվել է ուկրաինական ռшզմական հետախուզության տվյալների բազաԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Արթուր Ալեքսանյանն ամուսնանում էԵԱՏՄ զեկույցը Հայաստանում է գրվել. Պապոյան
Վանաձորում բացահայտվել է հանցավոր խումբ, կան կալանավորվածներ (լուսանկարներ)
Մանդատ չենք ստացել, որպեսզի քվեարկենք «ալիևյան Սահմանադրության» օգտին. Աննա ԳրիգորյանԵրևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիներըԵրևանում 37-ամյա կինը հայտնել է, որ իր սկեսրայրն ու սկեսուրը իր և իր անչափահաս երեխաների արժանապատվությունը ոտնահարող տեսանյութ են հրապարակել և շանտաժով գումար պահանջելՆիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը պետական հեղաշրջման մասին հայտարարություն էր․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացու պայուսակից գողացել են 8000 դոլար և 50 հազար ռուբլի
«Կենդանի վարժեցնողը կհամաձայնե՞ր չորեքթաթ ման գալ». Ալեն Սիմոնյանը երկրի անվտանգությունը հորով-մորով արեց, հիմա էլ անցել է շների ու կատուների պաշտպանությանըԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլարՀրաձգություն Իրանի եւ Ադրբեջանի սահմանին. կա վիրավոր
Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել է «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի տարածումը. Բացահայտում

OC Media-ի  ուսումնասիրած արտահոսած փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջազգային տարածումը. մի արշավ, որը, թեև ձևակերպվում է որպես մարդասիրական, հիմք է ստեղծում հայկական տարածքի նկատմամբ հնարավոր իռեդենտիստական պահանջների համար։ Հոդվածին անդրադարձել է «Սյունյաց երկիր» պարբերականը։

Ինչպես նշել է կայքը, վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի շուրջ կենտրոնացած արշավ՝ մի տերմին, որը վերաբերում է ոչ թե իր սեփական տարածքին, այլ՝ Հայաստանի Հանրապետության մի մասին կամ ամբողջին։ Արշավը ձևակերպվում է որպես մարդասիրական ջանք՝ Խորհրդային Միության փլուզման ժամանակ Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների «անվտանգ և արժանապատիվ վերադարձին» աջակցելու համար։ Ժամանակի ընթացքում «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը վերածվել է պետության կողմից ուղղորդվող հաղորդակցման ռազմավարության։ Նախաձեռնությունն այժմ երբեմն օգտագործվում է որպես հռետորական գործիք Բաքվի և Երևանի միջև շարունակվող հակամարտությունում։ Անկախ փորձագետներն, այդ թվում ՝ տարածաշրջանային վերլուծաբան Թոմաս դե Վաալն, այս խոսույթում բացահայտել են հստակ իռեդենտիստական ենթատեքստեր։

OC Media-ի կողմից ձեռք բերված Ադրբեջանի կառավարության արտահոսած փաստաթղթերը ցույց են տալիս, որ այս քննարկումը սերտորեն համակարգվում և աջակցվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից՝ չնայած հրապարակայնորեն այն ղեկավարվում է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» (WAC) կողմից։ «Ադրբեջանի կառավարությունը ձգտում է մշտապես կենդանի պահել ազգայնական եռանդը։ Այն ծառայում է որպես գործիք՝ հասարակական կարծիքը մոբիլիզացնելու և մարդկանց սոցիալական խնդիրներից ու նրանց զրկված իրավունքներից շեղելու համար։ Ավելին, այն գործում է որպես Դամոկլեսյան սուր՝ Հայաստանին վախեցնելու համար», – OC Media-ին հայտնել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Ալտայ Գոյուշովը։ Փաստաթղթերը ցույց են տալիս, որ նախագահի աշխատակազմն անմիջականորեն ֆինանսավորել և վերահսկել է քարոզարշավը՝ կազմակերպելով համաժողովներ, վարձելով հաղորդակցության խորհրդատուներ և պատրաստելով PR նյութեր։ Աշխատանքների կենտրոնում է «Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովումը. գլոբալ համատեքստ և արդար լուծում» վերնագրով բարձր մակարդակի միջազգային համաժողովը, որը տեղի է ունեցել Բաքվում 2023 թվականի դեկտեմբերի 5-6-ը։

Ադրբեջանը պետական միջոցներից ծախսել է ավելի քան 109 միլիոն դոլար՝ ներառյալ հյուրանոցային կացության, աուդիովիզուալ արտադրության, բրենդավորման և բովանդակության տարածման թվային հարթակի ստեղծման համար։ Հյուրընկալվել են առնվազն 34 օտարերկրյա մասնակիցներ Եվրոպայից, Ասիայից և Մերձավոր Արևելքից։ Հյուրերի թվում էին իտալական և հունական համալսարանների գիտնականներ, ռուսական հաստատությունների վերլուծաբաններ, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչը և նախկին խորհրդականը Դոնեցկից: Որոշ մասնակիցներ արդեն իսկ Բաքվում էին, այդ թվում՝ պետական կառավարվող ADA համալսարանի օտարերկրյա գիտնականներ։ Համաժողովից ընդամենը մի քանի օր առաջ կառավարության կողմից ֆինանսավորվող «Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնը» պայմանագիր էր կնքել պետական աջակցությամբ գործող «Վիրտուալ Արևմտյան Ադրբեջան» պորտալում պատմողական բովանդակություն տեղադրելու համար: Նրանց դերն էր ապահովել, որ համաժողովի քննարկումներն ու եզրակացությունները հասնեն միջազգային լրատվամիջոցներին։ Այդումենայնիվ, քիչ մասնակիցներ են հրապարակայնորեն անդրադարձել համաժողովին կամ դրա թեմաներին, և միջազգային լուսաբանումը սակավ է եղել: «Ադրբեջանի կառավարությունը երկար ժամանակ կիրառում է իռեդենտիստական հռետորաբանություն Հայաստանի նկատմամբ՝ հայտարարելով Երևանը և Զանգեզուրը պատմականորեն ադրբեջանական տարածքներ», – բացատրել է Գոյուշովը:

Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքի շրջափակման սկսվելուց ընդամենը մի քանի շաբաթ անց՝ 2022 թվականի վերջին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նման խոսույթ է կիրառել ազգային հեռուստատեսությամբ հեռարձակվող իր ելույթի ժամանակ: Նա Հայաստանն անվանել է «պատմական ադրբեջանական հող»։

2025 թվականի հունվարին, երբ ընթանում էին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն, Ալիևն էլ ավելի սրեց իր դիրքորոշումը։

Ադրբեջանական պետական լրատվամիջոցներին տված երկար հարցազրույցում նա Հայաստանը որակեց որպես «ֆաշիստական պետություն»՝ «ադրբեջանցի փախստականների վերադարձը չընդունելու պատճառով»։ Հետագայում հարցազրույց վարողը հավելել է, որ Ալիևը իր նախորդ երկու ռազմավարական նպատակներին՝ «Լեռնային Ղարաբաղի ազատագրմանը և նրա վերակառուցմանն» ավելացրել է երրորդն՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի վերադարձի ապահովումը Հայաստան»։ Այնուամենայնիվ, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ կազմակերպված գագաթնաժողովից հետո, որտեղ հայ և ադրբեջանցի առաջնորդները նախաստորագրեցին, բայց չստորագրեցին խաղաղության պայմանագրի նախագիծը, Արևմտյան Ադրբեջանի հռետորաբանությունը մեղմացավ։

Պայմանագիրը ներառում է մի կետ, որը արգելում է երկու կողմերի տարածքային պահանջները, և մեկ այլ կետ՝ միջազգային դատարաններում միմյանց նկատմամբ իրավական պահանջներից հրաժարվելու մասին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից հայերի վերադարձի իրավունքի հարցի վերաբերյալ։ «Ադրբեջանի կառավարությունն այս դիսկուրսն օգտագործում է որպես գործարքի առարկա պատերազմից հետո Ղարաբաղը լքած ավելի քան 100,000 հայերի հետ», – նշել է Գոյուշովը։

Լայպցիգի համալսարանի դոկտորանտ Վաֆա Նագիևան նշել է․ «Իր աշխարհաքաղաքական գործառույթից այն կողմ՝ Արևմտյան Ադրբեջանի դիսկուրսը ծառայում է որպես հետպատերազմյան նարատիվի խորհրդանշական ընդլայնում։ Այն տեղահանության հիշողությունը վերածում է բարոյական լեգիտիմության և կոլեկտիվ ինքնության մի ձևի»։ Նա հավելել է, որ դիսկուրսը կարող է օգտագործվել բազմաթիվ նպատակներով։ «Այս ռազմավարությունը հասարակությանը հուզականորեն մոբիլիզացված է պահում անավարտ արդարադատության գաղափարի շուրջ և ամրապնդում է պետության հաղորդակցական վերահսկողությունը թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում», – նշել է Նագիևան։ Սակայն այս դիսկուրսը ամբողջությամբ չի վերացել։

Հոկտեմբերի սկզբին ADA համալսարանը ֆինանսավորել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին գրքի հրատարակումը, իսկ Վարշավայում ԵԱՀԿ համաժողովի ժամանակ Ադրբեջանը կազմակերպել է թեմային նվիրված լրացուցիչ միջոցառում։ Նույն ամսվա վերջին Գերմանիայում ևս կազմակերպվել է միջոցառում այս թեմայով։ Միջոցառման նպատակն էր բարձրացնել Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ իրազեկվածությունը։ Հաջորդ օրը նմանատիպ միջոցառում է կազմակերպվել Բրյուսելում։ Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավոր Ազիզ Ալաքբարլին հոկտեմբերի 26-ին նշել է, որ Հայաստանը «այլ ընտրություն չունի, քան հաշվի նստել Ադրբեջանի և նրա նախագահի հետ», հակառակ դեպքում՝ կարող է «վտանգել հայկական պետության գոյությունը»։ Նրա խոսքով՝ սա կանխելու համար Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի բոլոր պայմաններըն այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի վերադարձի ապահովումը»։