Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Տարիներ շարունակ սեռական հայհոյանքներ էր շռայլում Նիկոլի ու իր թիմի մասին, ես կամաչեմ` կրկնեմ. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը Տեր Վրթանես քահանա Բաղալյանն է:

- Անգամ որոշ ընդդիմադիրներ կարծում էին, թե այս կիրակին Հովհաննավանքում ավելի մարդաշատ ու տպավորիչ կլինի, քան նախորդ կիրակի էր: Եթե հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր, և ՔՊ-ն ջանք ու եռանդ չէր խնայել Հովհաննավանքը լցնելու ուղղությամբ, բայց արդյունքում ընդամենը 400-500 մարդ էր հավաքվել, մեծ մասը՝ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ըստ Ձեզ` ինչո՞ւ է Փաշինյանի հակաեկեղեցական արշավը ձախողումներ արձանագրում:

- Մտածում էին, որ Հովհաննավանքի տարածքը կարող են լցնել` վարչական ռեսուրսի կիրառմամբ, բայց քանի որ այն նաեւ գյուղական բնակավայր է, բնակչության հիմնական մասը հարգում եւ շատ բարձր է գնահատում Տեր Սարգիս քահանա Սարգսյանին, որի տարեդարձն է այսօր: Նա շատ սիրված քահանա է, Ապարանի եկեղեցում էր ծառայում, այժմ` Հովհաննավանքում: Ստեփան Ասատրյանին աջակցում է գյուղի մի չնչին հատվածը, սա է նաեւ պատճառը, որ մարդիկ խուսափեցին գնալ Հովհաննավանք: Իշխանությունը մտածում էր, որ վարչական ռեսուրսով, տարբեր տեղերից մարդկանց բերելով՝ կարող է հաջողության հասնել, բայց շնորհիվ լրագրողների` բացահայտվել են այն մարդկանց դեմքերը, ովքեր վերջին 6-7 տարիներին մասնակցում են նմանաբնույթ ակցիաների: Մշտապես նույն ագրեսիվ դեմքերը, նույն անադեկվատ կեցվածքը, նույն բառապաշարը: Անգամ եկեղեցու տարածքում իրենց չեն կարողանում դրսեւորել: Մեկը սեռական բնույթի հայհոյանքներ էր տալիս, մեկը սիգարետ էր ծխում, մյուսն արեւածաղիկ էր ուտում, մյուսը բղավում ու անիծում էր: Այնտեղ տեսանք նաեւ հայտնի մարզպետներին, քաղաքապետերին: Ես ֆիքսեցի նաեւ Բյուրականի համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներին, որոնք զբաղվում են աղբահանության հարցերով: Հավանաբար, համայնքապետարանն էր պարտադրել այդ մարդկանց՝ ներկա գտնվել: Մի խոսքով, ահռելի վարչական ռեսուրս էր կիրառվել, սակայն մարդկանց թիվը չէր ավելացել: Տեսանք նաեւ գազելներից իջնող մարդկանց, ովքեր խուսափում էին լրագրողների հետ զրույցներից, որովհետեւ ասվել էր իրենց, որ ոչ մի պարագայում չխոսեն, բերաններից ավելորդ բան չթռցնեն: Ենթադրում եմ, որ հենց այս ձախողումը ստիպեց՝ հաջորդ հավաքն անցկացնել Թալինում, քանի որ այն քաղաքային բնակավայր է, եկեղեցին ավելի փոքր է` տարածքով, մտածում են՝ գոնե վարչական ռեսուրսի կիրառմամբ Թալինի եկեղեցին կարող են լցնել: Էլի դպրոցներից, համայնքապետարաններից պարտադրանքով մարդկանց կբերեն, տպավորություն կստեղծեն, որ աջակիցների մի մեծ խումբ ունեն: Ամենացավալին այն է, որ եկեղեցու բակում հայտնված այդ մարդկանցից եւ ոչ մեկը չկարողացավ իրեն ճիշտ դրսեւորել: Ոչ մի կին գլխաշոր չէր կրում, ոչ մի տղամարդ իրեն հավատացյալի պես չէր պահում: Նույնիսկ չգիտեին, թե ինչ տոն է, ինչ խորհուրդ ունի տոնը: Այդ մարդիկ երբեւէ ո՛չ եկեղեցի էին գնացել, ո՛չ պատարագի: Հովհաննավանքի կյանքին մշտապես եղել են անհաղորդ ու հիմա վերադասի պարտադրանքով միայն հայտնվում են այնտեղ: Մի մասը հերյուրանքներ է տարածում, մի մասը` չարություն: Ստեփանի անպատասխանատու հայտարարությունը լսեցի, ասում է` դե, մենք չունենք մեր խոսքերի հիմնավորումը, բայց թող կաթողիկոսը մեզ դատի տա: Այսինքն` իր նման բոլորը կարող են ավել-պակաս ինչ-որ բաներ խոսել եւ անցնել առաջ, բայց չէ՞ որ ասողը՝ ինքը, պարտավոր է իր ասածներն ապացուցել: Նա հստակ կերպով զրպարտիչ է: Նույնիսկ եկեղեցիներ օծելու մասին խոսեց ու այնպիսի ստեր ասաց, որ ուղղակի իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Իմ ժամանակ երբ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցին վերաօծվեց, այն կատարվեց զրո դրամով: Չկա մեկը, որ կարող է ասել, թե հարյուր դրամ է ինձ տվել` եկեղեցին վերաօծելու ժամանակ: Ասեմ ավելին` սրբազան հորը, վերաօծումից հետո, խնդրեցի մեզ հետ ճաշի մասնակցել, սակայն նա նույնիսկ ճաշին չմասնակցեց: Մենք` գյուղացիներով ենք ճաշին մասնակցել: Այդքանից հետո ո՞նց կարելի է նման անլուրջ ու անպատասխանատու հայտարարություններ անել: Այդ մարդը` Ստեփանը, լուրջ չէ, ավելորդ է անգամ այդ անլուրջ մարդու մասին խոսելը: Տեր Սարգիսը եղել է իմ համակուրսեցին: Միասին ենք սովորել 1995-1998 թվականներին: Ասում է` Տեր Սարգիսը «խադավիկ» է եղել, բայց քանի որ կաթողիկոսի բարեկամն է, քահանա են ձեռնադրել: Այ անգրագետ, ո՞նց կարելի է առանց ամոթի զգացման նման ստեր արտաբերել: Տեր Սարգիսը դեռ շատ վաղուց ավարտել է Մանկավարժականի պատմության ֆակուլտետը եւ երկար ժամանակ Արագած եւ Ծաղկունք գյուղերի դպրոցներում պատմություն է դասավանդել: Նա հիմա ո՞նց դարձավ «խադավիկ», թեպետ ո՞վ ասաց, որ «խադավիկ» աշխատելն ամոթ է: «Խադավիկությունը» նորմալ մասնագիտություն է, հարյուրավոր «խադավիկներ» Ստեփան Ասատրյանից անհամեմատ բարոյական են, թեպետ նրանց ձեռքերը յուղոտ են, սակայն հոգին մաքուր է, խիղճը մաքուր է, ի տարբերություն իրեն: Ժամանակին նա Արայիկ Հարությունյանին «Սորոսի բիճ» էր ասում, իսկ Նիկոլին` «ոչխար», վերջին հայհոյանքներն էր տալիս, հիմա դարձել է իշխանակա՞ն: Մենք, ի տարբերություն իրեն, երբեք ոչ մեկին, անգամ Նիկոլին չենք հայհոյել: Այժմ ինքը մոռացել է իր հայհոյանքները եւ անամոթաբար մեզ վրա գործ է տալիս: Տարիներ շարունակ այնպիսի սեռական բնույթի խոսքեր էր շռայլում Նիկոլի ու իր թիմի մասին, որ ես հիմա կամաչեմ անգամ դրանք կրկնել:

- Թալինի քահանա Տեր Թադեն եւս աջակցում է Նիկոլ Փաշինյանին: Ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ նրան կարգալույծ չեն հռչակում Եկեղեցու դեմ արշավ հայտարարած Փաշինյանի կողմն անցնելու համար:

- Ժամանակատար երեւույթ է դա: Կաթողիկոսը մենակ չէ այդ որոշումները կայացնում: Կա կարգապահական հանձնախումբ՝ տարբեր անդամներից բաղկացած: Պետք է հարցը ներկայացվի, եւ դրանից հետո քննվի այն: Այնպես չէ, որ Վեհափառը միայնակ է որոշում այդ հարցերը: Ստեփան Ասատրյանը մեծ խնդիրներ ուներ, եկեղեցականներս պարզապես շատ բաների մասին չենք ուզում բարձրաձայնել, սակայն նա միշտ էլ աչքի է ընկել իր վատ տեսակով, շողոքորթությամբ, քծնանքով, ստախոսությամբ: Այնպիսի հայհոյալից բերան ունի, որ ես բազմիցս վատ եմ զգացել այդ խոսքերը լսելով եւ թողել հեռացել եմ տվյալ միջավայրից, որպեսզի այդ խոսքերը չլսեմ: Անձամբ եմ լսել, թե ոնց է Նիկոլի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալիս: Ինձ մոտ տպավորություն է, որ նրա վրա ունեն կոմպրոմատներ և շանտաժի միջոցով դարձրել են իրենց ձեռքի գործիքը: Վախենում եմ, որ Նիկոլը մի օր նրան ֆիզիկական վնաս տա ու մեղքը բարդի Եկեղեցու վրա:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում