Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

ԲԷՑ-ը 2.6 միլիարդի վնաս է հասցրել Հայաստանին. անուններ, թվեր․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական նպատակներով իրականացվող տնտեսական ճնշումները Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին դարձել են օրինաչափ երեւույթ, իսկ դրանց ամենաաղմկահարույց օրինակներից մեկն առնչվում է «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող բիզնեսներին։ Պետությունը կառավարիչ է ուղարկել՝ ՀԷՑ-ը բարեփոխելու, մինչդեռ պետության կառավարման ներքո գտնվող ԲԷՑ-ում (Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր) խայտառակ խախտումներ են գրանցվում:

Նախ տեղեկացնենք, որ ԲԷՑ-ը պատկանում է Կառավարությանը եւ համարվում է էլեկտրաէներգիա փոխանցող ցանց (220 կՎ), իսկ ՀԷՑ-ը, որ պատկանում է ազգային բարերար Սամվել Կարապետյանին, էլ. էներգիայի բաշխիչ ցանց է (110 կՎ եւ ցածր): ՀԷՑ-ի միջոցով է սպառողը էլեկտրաէներգիան ստանում: Այսինքն՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը» (ԲԷՑ) եւս ռազմավարական նշանակության ընկերություն է, սակայն այնտեղ միլիարդավոր դրամների չարաշահումներ են արձանագրվել: Աուդիտորական եզրակացության ուսումնասիրությամբ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ աղաղակող լուրջ իրավախախտումներ կան ընկերության գործունեության մեջ:

Ընդհանուր հաշվարկով ավելի քան 2,6 մլրդ դրամ է կազմում պետական կամ ազգային ԲԷՑ-ում վերջին յոթ տարիների ընթացքում արձանագրված վնասի չափը, որը հրապարակել էր նաեւ «Սիվիլնեթը»: Այս գումարը երեք քրեական վարույթի հանրագումարն է։

Պարզվում է՝ 2019-ից սկսած ԲԷՑ-ում կատարված հանցագործությունների վերաբերյալ երեք խումբ քրեական վարույթներ են հարուցվել։ Դրանցից ամենախոշորը պետական վնասի երկու վարույթներն են՝ մեկը 1,1 մլրդ դրամի չափով, մյուսը 1,4 մլրդ դրամի չափով։ Երկու վարույթներն էլ ներառում են մի քանի այլ գործեր եւ քննվում են յուրացման, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ փաստաթղթերի կեղծման հոդվածներով։ Բացի դրանից, կան նաեւ վեց դրվագից կազմված վարույթներ գողությունների վերաբերյալ՝ շուրջ 6 մլն դրամի չափով։

Ուսումնասիրելով գործերը՝ պետք է արձանագրել, որ ԲԷՑ-ում կատարված հանցագործությունների արդյունքում պետության 2,6 մլրդ դրամի վնասից վերադարձվել է ընդամենը 8 տոկոսը՝ 207 մլն դրամը։

Բայց դա չի խանգարել նախկին տնօրեն Հայկ Հարությունյանին (որը պաշտոնը ստանձնել է 2018-ին), ինչպես նաեւ գործող գլխավոր տնօրեն Դավիթ Միրզոյանին (որը 2023-ից է ղեկավարում ԲԷՑ-ը) տարբեր որոշումներով հիմնարկության ղեկավար կազմի աշխատավարձերը եւ պարգեւատրումները մեծացնել։ Համեմատության համար նշենք, որ հեղափոխությունից 1 տարի անց՝ 2019-ին, աշխատավարձերի և պարգեւատրումների ֆոնդը տարեկան կազմում էր մոտ 86 մլն դրամ, իսկ 2024-ին այդ թիվը արդեն 114 մլն դրամ էր (մոտ 33 տոկոսով ավելի)։ Սակայն Փաշինյանի իշխանության աչքից այս աղաղակող փաստերն ու պետությանը հասցված վնասի չափերը վրիպում են»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: