Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Նիկոլ Փաշինյանի քավորը նոր տարածքներ հանձնելու անոնսն արդեն արել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հոկտեմբերի 31-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, պատասխանելով Հայաստանի վերահսկողության տակ գտնվող, Ադրբեջանին պատկանող հողերի մասին պաշտոնյաների արած հայտարարությունների մասին լրագրողների հարցերին, ասել է․ «Ժողովուրդ ջան, դա լրիվ պարզ երեւում է, էդտեղ տհենց մեծ գաղտնիք չկա, դուք լավ գիտեք, որ Ոսկեպարի հատվածում, Բերքաբերի հատվածում նման տարածքներ ունենք»։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր, 2021թ․ ապրիլի 8-ից Տավուշի մարզպետ աշխատող Հայկ Ղալումյանը երեւի «մոռացել է», որ  խորհրդային ժամանակներից Բերքաբեր գյուղին պատկանող, ներկայում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ փաստացի սահման դարձած Ջողազի ջրամբարի ձախ ափին Բերքաբերն ունի մոտ 860 հեկտար տարածք, որն ադրբեջանցիները մշակում են, ցորեն են ցանում։ Նա նաեւ «մոռացել է» լրագրողներին ասել, որ 2024-ին սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով, ապօրինի ձեւով Բերքաբեր գյուղի հատվածում, Ղազախի շրջանի Ղզըլ Հաջիլի գյուղին հարակից գոտում Ադրբեջանին են հանձնվել մի շարք հայկական հենակետեր։ Այդ ժամանակ Բերքաբերի բնակիչների շրջանում լուրեր էին տարածվել, որ սահմանազատման հաջորդ փուլում Բերքաբերին է վերադարձվելու գյուղին պատկանող 860 հեկտար հողը։ Մի քիչ թարմացնենք նրա հիշողությունը։


2025թ․ հունվարի 30-ին Երեւանում ընդունելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վրաց գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացից մանրամասներ, հայտարարելով․ «Երկու երկրների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ սահմանազատման հաջորդ փուլը սկսել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան միջպետական սահմանների հատման կետի անմիջական հարեւանությամբ»։ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի սահմանները հատվում են մի կետում՝ Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղի Ղիասի քար տարածքի մոտ։ Սակայն Կիրանց գյուղին պատկանող մոտ 15 հեկտար հողերը, Բերքաբերի սահմանագոտում եւ Կիրանց-Բաղանիս հատվածում ավելի քան 30 տարի ամրացված դիրքերն Ադրբեջանին հանձնելուց հետո հայ-ադրբեջանական սահմանազատումը շարունակություն չունեցավ։ Հայկ Ղալումյանը լրագրողներին ասել է, թե նրանք լավ գիտեն, որ Բերքաբերի եւ Ոսկեպարի հատվածներում Ադրբեջանին պատկանող հողեր կան, սակայն այդպես էլ չի մանրամասնել, թե այդ ինչ հողեր են, երբվանից են պատկանում Ադրբեջանին, կամ՝ լրագրողները որտեղի՞ց  պետք է դա լավ իմանան։ Մարզպետը չի հիշել, որ  Տավուշի մարզում հազարավոր հեկտար հողեր 1990-ականների սկզբից գտնվում են Ադրբեջանի զինուժի վերահսկողության ներքո։ 

Իջեւան համայնքի Վազաշեն գյուղից 1400 հեկտար գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ եւ չեզոք գոտում։ Այդ հողերի մի մասում ադրբեջանցիներն ամեն տարի ցորեն են ցանում։ Նոյեմբերյան համայնքի Կոթի գյուղի շուրջ 1000 հեկտար հող գտնվում է Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ։ Բերդ համայնքի սահմանամերձ տարածքներից շատ մեծ տարածքներ եւս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։   Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջեւան եւ Բերդ համայնքներին պատկանող հազարավոր հեկտարներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ 2020թ․ հուլիսի 12-ին Մովսես գյուղի սահմանագոտում նախահարձակ լինելով՝ Հայաստանի զինված ուժերը 2 դիրք ազատեցին, սակայն այդ տարածքում ՀՀ-ին պատկանող հարյուրավոր հեկտար հողեր Հայաստանի անկախացումից հետո գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մարզպետ Ղալումյանին հարցում եմ արել, թե Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի տարածքներից ընդհանուր քանի՞ հազար հեկտար է այժմ գտնվում ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո։ Մարզպետը պատասխանել է․ «Տիրապետման մակերեսի չափը հնարավոր է բացահայտել փաստացի մարտական հերթափոխի սահմանագծի քարտեզագրման եւ գույքագրումից հետո»: Փաշինյանի քավոր մարզպետը «չի հիշում» ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հազարավոր հեկտար հողերի մասին, սակայն հայտարարելով Ոսկեպարի ու Բերքաբերի հատվածներում Ադրբեջանին պատկանող հողերի վերաբերյալ՝ փաստորեն, անոնս է արել տարածքային նոր զիջումների մասին»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում