Վրաստանում բողոքի ցույցերը շարունակվում են. կան ձերբակալվածներ
Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում, տեղի է ունեցել մեծ հանրահավաք, որի ժամանակ մարդիկ հավաքվել են խորհրդարանի շենքի առջևի հրապարակում:
Այս մասին գրում են վրացական լրաջվամիջոցները:
Ներքին գործերի նախարարության աշխատակիցները սկսել են ձերբակալել ցուցարարներին։ Նրանցից երկուսի ինքնությունը պարզվել է՝ Նինա Ջափարիձեն և Անուկի Գամսախուրդիան։
Նշենք, որ Վրաստանում քաղաքական կրքերը չեն հանդարտվում: Արդեն մեկ շաբաթ է, որ ամենօրյա ռեժիմով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի տարբեր հատվածներում պարբերաբար լինում են հանրահավաքներ: Ոստիկանությունը նշել է, որ ցույցերի ընթացքում անմիջապես կձերբակալվեն անկարգություններ և խուլիգանություններ անող ցուցարարները: