Իսրայելի բանակը Լիբանանում uպանել է «Հեզբոլլահ»-ի ևս երկու զինյալի
Իսրայելի պաշտպանության ուժերը հարավային Լիբանանում սպանել են «Հեզբոլլահի» երկու զինյալի։
Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի մամուլի քարտուղարը։
«Իսրայելի բանակը Լիբանանի Նաբաթիե շրջանում սպանել է «Հեզբոլլահի» «Ռադվան» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Մոհամմադ Ալի Հադիդին։ Զինյալը պլանավորում էր ահաբեկչական հարձակում Իսրայելի տարածքում և վերջերս վերսկսել է կազմակերպության ահաբեկչական ենթակառուցվածքը վերականգնելու փորձերը», - հայտարարել է զինվորականը։
Ավելին, Իսրայելի բանակի տվյալներով՝ ևս մեկ զինյալ սպանվել է հարավային Լիբանանի Այթա ալ-Շաբ շրջանում՝ տարածքում զինված ուժերի վերաբերյալ հետախուզական տվյալներ հավաքելու փորձի ժամանակ։