Ադրբեջանը հայտնում է իր քաղաքացիական զոհի ու վիրավորի մասին
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդում է, որ շփման գծում բախումների արդյունքում ականանետային արկի պայթյունից զոհվել է Թարթարի շրջանի Ղարահաջի գյուղի բնակիչ Ջալալ Ռահիիմովը, իսկ նրա որդին՝ Օրհան Ռահիմովը, վիրավորվել է:
Արկ է ընկել նաև Աղդամի շրջանի Բահարլի բնակավայրի ղեկավարի տեղակալ Մուխտար Մամեդովի տան վրա: