Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Չնայած կա տեսակետ, որ Արևմուտքը աջակցում է Հայաստանի ներկա իշխանություններին, այդուամենայնիվ, կարծես թե, այդ աջակցությունը զգալի նվազել է, և ամբողջ արևմտյան շրջանակները չէ, որ, մեղմ ասած, սատարում են Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը: Դրա մասին են վկայում վերջին շրջանում արևմտյան հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած սուր անդրադարձները, ինչպես նաև առանձին եվրոպաշտոնյաների արձագանքները՝ կապված Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ իրականացվող արշավի, հոգևորականների, ընդդիմության դեմ բռնաճնշումների, մասնավորաբար գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման հետ:

Օրինակ՝ Եվրանեսթ ԽՎ Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի երևանյան նիստի ժամանակ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորը և գերմանացի պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին շատ կոշտ գնահատականներ տվեցին Հայաստանի իշխանությունների և իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ:

Անցած շաբաթ բավական ծավալուն հոդված հրապարակեց Financial Times հեղինակավոր պարբերականը: Ընդարձակ անդրադարձ կատարեց նաև GBnews-ը: Եվ ընդհանրապես, այս օրերին մի շարք արևմտյան լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանում կատարվող բռնաճնշումներին:

Պակաս հետաքրքիր չէ նաև այն հանգամանքը, որ, ինչպես պարզվեց, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը մեկնել է Նյու Յորք, որտեղ նախատեսված է հարցազրույց աշխարհահռչակ քաղաքական մեկնաբան Թակեր Կարլսոնի հետ: Թե ինչ հարցեր կշոշափվեն հարցազրույցի ընթացքում, պարզ կլինի առաջիկայում, սակայն հարցազրույցի փաստն ինքնին շատ ուշագրավ է: Նախ՝ այս հանգամանքը կարելի է դիտարկել ի հակառակ Հայաստանում տարածված այն կարծրատիպի, թե Սամվել Կարապետյանի անձն ունի զուտ «ռուսական աջակցություն»: Ընդ որում, այդ կարծրատիպը բացառապես հիմնված է նրա վրա, որ նա իր բիզնես գործունեությունը մեծամասամբ Ռուսաստանում է իրականացրել: Երկրորդ՝ բանն այն է, որ Կարլսոնը հարցազրույցներ է վարել տարբեր պետությունների առաջնորդների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ և այլն, իսկ Հայաստանի դեպքում հարցազրույցի է հրավիրում ոչ թե երկրի վարչապետին, այլ ընդդիմադիր գործչին: Թակեր Կարլսոնն ամերիկացի ամենահայտնի քաղաքական մեկնաբաններից մեկն է, և բավական սերտ կապեր ունի Թրամփի վարչակազմի հետ:

Նման հարցերում երբեք պատահականություններ չեն լինում: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, նույնիսկ Արևմուտքում են սկսել «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում