Բաքվում «պետական մեղադրողներն» են ելույթ ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատական ֆարսին
Շարունակվում է Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ դատական ֆարսը։
Դատարանում այսօր «պետական մեղադրողներն» են ելույթ ունեցել, այն ընդգրկել է Արցախյան շարժման ժամանակահատվածից ներառյալ 44-օրյա պատերազմը։
Ելույթ ունեցող դատախազները հայտարարել են, որ «մեղադրյալների մեղքը հաստատվել է», իսկ ելույթի ընթացքում նրանց առաջադրված մեղադրանքները կվերանայվեն: Հաջորդ «նիստը» տեղի կունենա նոյեմբերի 6-ին: