Տանը շինաշխատանքներ իրականացնելիս առաստաղը փլուզվել է, քաղաքացին մնացել է փլատակներում
Տանը շինաշխատանքներ իրականացնելիս տեղի է ունեցել տանիքի և առաստաղի մասնակի փլուզում՝ մոտ 20 քմ, ինչի հետևանքով քաղաքացին մնացել է փլատակներում։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ Վանաձորի Տարոն 4 թաղամասի տներից մեկում փլուզում է եղել։