Ինչ անել, եթե ձեր լուսանկարով «WhatsApp»-ում բացել են անհատական հաշիվ և հանդես են գալիս ձեր անունից
«Հաշվի առնելով, որ https://www.whatsapp.com/contact/?subject=messenger հղման միջոցով «WhatsApp»-ի ադմինիստրացիային ուղղված բողոքները բավարար արդյունք չեն տալիս, խորհուրդ է տրվում բողոքը ներկայացնել հետևյալ քայլերի հերթականությամբ․
1. Մուտք գործեք Ձեր «WhatsApp» համակարգ։
2. Ներքևի աջ հատվածում ընտրեք «Настройки» / «Settings» բաժինը։
3. Այնուհետև մուտք գործեք «Помощь и отзывы» / «Help and feedback» բաժինը։
4. Հաջորդ քայլով բացեք «Справочный центр» / «Help Center» ենթաբաժինը։
5. Այս բաժնի ստորին հատվածում անցեք «Связаться с нами» / «Contact Us» հղումով, որը Ձեզ կհասցեավորի դեպի «WhatsApp»-ի պաշտոնական աջակցման հաշիվը՝ «WhatsApp Support»։
6. «WhatsApp Support» հաշվին ուղարկեք հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ՝
To assist with your investigation, I am providing the following details:
7. Հաղորդագրությանը կցեք նաև.
Ձեր լուսանկարը, որտեղ ձեռքում պահում եք բացված անձնագիրը՝ այն էջով, որտեղ ձեր լուսանկարն ու նույնականացնող տվյալներն են։
Լուսանկարը պետք է պարտադիր լինի բարձր որակի, որպեսզի հնարավոր լինի ընթերցել անձնագրում առկա տվյալները և նույնականացնել լուսանկարը»։