ԵԱՏՄ – Կենտրոնական Աֆրիկա․ համագործակցության հեռանկարներըԹուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարիՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՆիկոլ Փաշինյանի ընտանիքի շրջապատի աշխատավարձերը․ պետական բյուջե՞, թե՞ «Իմ քայլը» հիմնադրամՌԴ նախագահը և Իրանի ԱԽ քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՀայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքըԸնդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան ՍաղաթելյանԱրձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԿրեմլում պատասխանել են՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի և Թրամփի հանդիպումը ՉինաստանումԵրևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (տեսանյութ)Շվեդիայում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը. Մայր Աթոռից մասնակցել է Զաքարիա ՍրբազանըԱշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից. իրանագետՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկաՓաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. ՍուրենյանցՄԻՊ-ում կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը․ ինչ է քննարկվելԱՄՆ-ն եւ Իրանը կարող են համաձայնության հասնել 2 օրվա ընթացքում. Իրանի ԱԳՆՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով2027-ին ուժային ոլորտը կստանա 835 մլրդ դրամ, տնտեսականը՝ 496 մլրդ, սոցիալականը՝ 1 տրլն 868 մլրդ դրամ. նախարարՓաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից. Քրիստինե ՎարդանյանԵվրոպայում բողոքի ցույցերին մասնակցում է մոտ կես միլիոն մարդ. կան հարյուրավոր ձերբակալվածներԲանջար հավաքելիս 6-ամյա թոռնիկն ու տատիկը հոսանքահարվել են«Inotek» խանութ-սրահի դուռը կոտրել են և դրամարկղից հափշտակել մի քանի միլիոն դրամԵս մի քիչ չափերով մեծ եմ, երևացել եմ, բայց բոլորն էլ այդտեղ խփnւմ էին. ՔՊ-ական պատգամավորը՝ ԱԺ ծեծկռտnւքի մասին
Աննա Գրիգորյանը խոստովանեց, որ Նիկոլ Փաշինյանի զիջումների տակ Ռոբերտ Քոչարյանի հանցավոր ստորագրությունն է
8 տարի ի՞նչ եք ման եկել ու չեք գտել, որ գնացել, բիզնեսը փակել եք. Խամոյանը՝ ՊԵԿ նախագահին (տեսանյութ)Երբ է մեկնարկում նոյեմբերի կենսաթոշակների վճարման գործընթացըՌուսական զորքերը նոր տարածքներ են գրավել Զապորոժիեի մարզումԲացառո՞ւմ եք, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդի ազատությունն արժենա դաշինքից 6 կողմ քվեարկություն Սահմանադրությանը․ հարց՝ Գեղամ Մանուկյանին (տեսանյութ)Ճամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԼեոնիդ Յակուբովիչը ներառվել է ուկրաինական ռшզմական հետախուզության տվյալների բազաԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Արթուր Ալեքսանյանն ամուսնանում էԵԱՏՄ զեկույցը Հայաստանում է գրվել. Պապոյան
Վանաձորում բացահայտվել է հանցավոր խումբ, կան կալանավորվածներ (լուսանկարներ)
Մանդատ չենք ստացել, որպեսզի քվեարկենք «ալիևյան Սահմանադրության» օգտին. Աննա ԳրիգորյանԵրևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիներըԵրևանում 37-ամյա կինը հայտնել է, որ իր սկեսրայրն ու սկեսուրը իր և իր անչափահաս երեխաների արժանապատվությունը ոտնահարող տեսանյութ են հրապարակել և շանտաժով գումար պահանջելՆիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը պետական հեղաշրջման մասին հայտարարություն էր․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացու պայուսակից գողացել են 8000 դոլար և 50 հազար ռուբլի
«Կենդանի վարժեցնողը կհամաձայնե՞ր չորեքթաթ ման գալ». Ալեն Սիմոնյանը երկրի անվտանգությունը հորով-մորով արեց, հիմա էլ անցել է շների ու կատուների պաշտպանությանըԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլարՀրաձգություն Իրանի եւ Ադրբեջանի սահմանին. կա վիրավոր
Քաղաքականություն

Թշնամու նպատակն է վերացնել Հայաստանը որպես պետություն. Համլետ Պետրոսյան

Թշնամու նպատակն է՝ վերացնել Հայաստանը որպես պետություն և լավագույն դեպքում հայերին դարձնել թուրքերին սպասարկու մի հանրույթ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը։

«Ի դեմս Արդբեջանի և Թուրքիայի մենք գործ ունենք մի թշնամու հետ, ով վարում է գաղափարաբանորեն մշակված, ռազմավարական տեսակետից հստակեցված քաղաքականություն: Այն ունի իր գերնպատակը` վերացնել Հայաստանը որպես պետություն և լավագույն դեպքում հայերին դարձնել թուրքերին սպասարկու մի հանրույթ:

Այդ քաղաքականությունն ունի ենթանպատակները, որոնց հասնելու համար սահմանվում և լուծվում են խնդիրներ: Այդ խնդիրներն ունեն հստակ հերթականություն, լուծման տարբերակներ և փուլեր: 44-օրյա պատերազմով թշնամին հասել է մի նպատակի, հաջողել է հերթական փուլը: Հերթի են դրված հաջորդ խնդիրները և փուլերը: Սա իմ` Հայաստանի քաղաքացու և հետազոտողի անձնական և մասնագիտական փորձառությունն է:

Բայց որպես մշակութաբան ու հայ մշակույթի պատմության մասնագետ, ուզում եմ խոսել այն բնագավառից, ինչի մասին ավելի լավ պատկերացում ունեմ: Այս առումով համոզված եմ, որ մշակութային ժառանգության հանդեպ ադրբեջանական քաղաքականությունը վերը նշված քաղաքականության օրգանական մասն է: Այն նույնպես ունի իր գերնպատակը` հայերին ներկայացնել որպես մշակութային ժառանգություն ու պատմություն չունեցող` այսու նաև այս տարածարջանում հայրենիք, հայրենիքի պատմական իրավունք չունեցող, այստեղից-անյտեղից եկած կամ բերված ապաքաղաքական ու ապամշակութային մի զանգված: Այդ քաղականությունը նույնպես ունի հստակ սահմանված խնդիրներ, առաջնահերթություններ, փուլաբաժանումներ: Սա կարևոր, էական, առաջնահերթ քաղաքականություն է: Եթե Հայաստանը վերացնում է մշակույթի նախարարությունը, ապա Ադրբեջանը մշակույթը դարձնում է երկրի ղեկավարի քաղաքական առաջնահերթությունը: Հայերի անպատմություն ու անմշակույթ, անհայրենիք լինելու թեզը ներկայացնում, հիմնավորում, մանրամասնում է պետության առաջին դեմքը: Նա պահի տակ չի «հնարում», նա սերտել է մանրամասնորեն մշակված մի պրոպագանդիստական գաղափարաբանություն, որի գերագույն նպատակն է վերացնել, յուրացնել, անվանափոխել, վերագրել այդ ժառանգությունը: Իհարկե, հնարավոր չէ իսպառ վերացնել այդ ողջ ժառանգությունը, ինչպես որ կցանկանային, հնարավոր չէ իսպառ վերացնել հայերին, ինչպես որ կերազեին` գոնե ներկա իրավիճակում: Ուրեմն անհրաժեշտ է ավելի ճկուն, հաշվարկված և արդյունավետ մոտեցում: Հիմքում Արևելյան Հայաստանում (և անշուշտ ի մասնավորի Արցախում և հարակից տարածքներում) հայերի ոչ վաղ անցյալում հայտնվելու հնարանքն է: Դրան նվիրված են հարյուավոր «գիտական» վարժանքներ, դրանով զբաղվում են ակադեմիաներ և գիտական կենտրոններ` այդ թվում և արտասահմանում: Եթե անցյալ դարի 60-ական թվականներին հայերի «եկվորության» ժամանակը վերագրվում էր արաբական տիրապետությանը, ապա 12-13-րդ դարերին, 90-ական թվականներին այն հասցվեց 19-րդ դար: Ըստ այդմ՝ մշակութային այն ժառանգությունը, որ ստեղծվել է մինչև 19-րդ դարը` ակնհայտ հայկական չէ, այն աղվանական ժառանգություն է: Եվ եթե քրիստոնեական կառույցները ծիսապաշտամունքային առումով չեն հետաքրքրում մահմեդական ադրբեջանցիներին, ապա դրանք հենց այն են, ինչ պետք են Արդբեջանի միակ պատմական քրիստոնյա հանրույթին` ուդիներին: Դե 19-րդ դարի որոշ կառույցներ էլ կարելի է վերագրել ուղղափառներին: Ըստ այդմ`առաջին փուլի ժառանգությունը ենթակա է պահպանության, միայն թե պետք դրանք մաքրել «հետսագույն հայկական հավելումներից», որոնք իբր արվել են հայերի կողմից հատուկ` այդ ժառանգությունը սեփականելու նպատակով: Սա լայն հնարավորություններ է ստեղծում ուղղակիորեն վերացնել ցանկացած ակնհայտ հայկականություն, և իհարկե, նախ և առաջ հայկերեն արձանագրությունները, խաչքարային հորնիվածքները:

Երկրորդ փուլի ժառանգությունը, որը համարվում է նվաճողական, օկուպանտական` ուղղակի ենթակա է վերացման: Դա առաջին հերթին անկախության տարիներին ստեղծված ժառանգությունն է և դրա հետ միասին նաև խորհրդային ժառանգությունը` եկեղեցիներ, խաչքարեր, հուշասյուներ ու հուշարձաններ: Այն ինչ տեսնում ենք այսօր` տեսնելու ենք վաղը, մյուս օրը. քերվելու են հայերեն գրերն ու սիմվոլները, քանդվեու են հայկականը հիշեցնող կոթողներն ու կառույցները, հետո` եթե հաջողեն` նաև բուն եկեղեցկան կառույցները` երբ «պարզվի», որ Ադրբեջանում չկան այդ կառույցները երկպագողներ: 21-րդ դարի պատմությունը, ինչպես տեսնում ենք, վանդալներին նման հիանալի առիթներ շատ է տալիս:

Եվ կարևոր մի նկատառում էլ: Ադրբեջանը դա թաքուն չի անում: Համոզված եմ, որ այդ ավերումները, բնաջնջումը, ցուցադրական պղծումը հատուկ, պլանավորած պրոպագանդիստական արշավ է, որի առաջնային նպատակն է՝ մշակութային ու հոգեկան տրավմա հասցնել ծանր պարտություն կրած հայերին: Վերքի վրա պիտի հա աղ լցնել: Հայերը պիտի համոզվեն, որ այն ժառանգությունը, որ համարում են իրենցը` իրենցը չէ: Եվ եթե անգամ համոզված են, որ իրենցն է` ապա թող հասկանան, որ այդ ժառանգությունն անզոր է, այն որևէ կերպ չի կարող օգնել իրենց, համախմբել կամ զորավիգ լինել: Ի վերջո ու՞մ է պետք այն ժառանգությունը, որ միայն տրավմա կարող է բերել»,– գրել է նա։