Հայրս մի կտոր հող չէր տա, եկեղեցու հանդեպ ճնշումները թույլ չէր տա. Մանվել Գրիգորյանի դուստր
«Իմ հայրն իր գործով ամեն ինչ ապացուցել է: Եթե ողջ լիներ, այս ամենը տեսներ, հաստատ, համոզված եմ, նորից կմահանար: Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև նա մի կտոր հող չէր տա»,- ասուլիսում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի դուստր Այծեմնիկ Գրիգորյանը:
Ըստ նրա, հայրը եկեղեցու հանդեպ ճնշումներն էլ թույլ չէր տա:
«Դրա համար առաջինը թիրախավորվեց նա: Այս երկրում իրենից բացի ոչ մեկ չթիրախավորվեց ոնց որ նա»,-ասաց Այծեմնիկ Գրիգորյանը:
Խոսելով Վաղարշապատի ավագանու ընտրությունների մասին` նա ասաց. «Իշխանությունը նրանց ձեռքում է, նրանք ոնց ուզեն, այդպես էլ կանեն: Բայց ժողովուրդը 2018 թվականից այս կողմ արթնացել է ու շատ բան է տեսնում»։
Նշենք, որ Այծեմնիկ Գրիգորյանը Վաղարաշպատի ավագանու ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության ցուցակում ավագանու թեկնածու է։