Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու շրջակայքում ակտիվ աշխատանքներ են սկսել։ Հանել են ցանկապատները, կտրտել են ճյուղերը։ Եվ այս ամենն իրականացվում է առանց Արագածոտնի թեմի իմացության կամ թույլտվության։
ՔՊ-ականները պատրաստվում են հաջորդ կիրակի ներկա լինել այս եկեղեցում մատուցվելիք պատարագին։ Թալինի ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանը հայտարարել է, որ պատարագը կմատուցվի Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ։
Հիշեցնենք, որ Թալինում հոգևոր ծառայություն իրականացնող Տեր Թադե քահանա Թախմազյանը սեպտեմբերի 28-ին հայտարարել էր, թե «միանում է եկեղեցու դեմ դուրս եկած իր քահանա ընկերոջը՝ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամին»։ Վերջինն արդեն կարգալույծ է արվել։