Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան և կմասնակցի Հաղթանակի օրվա տոնակատարություններին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Ադրբեջան։ Այս մասին գրում են թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ տեղեկությունների՝ Թուրքիայի նախագահի այցը տեղի կունենա Հաղթանակի օրվա տոնակատարությունների շրջանակներում, որը Ադրբեջանում կնշվի նոյեմբերի 8-ին։
Նշվում է, որ այցի ընթացքում տեղի կունենան քննարկումներ երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: Քննարկվող թեմաների մասին մանրամասներ չեն նշվում: