Մենք չեն կարող ամեն տան մոտ մի ոստիկան կագնեցնել. ՆԳ նախարարը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը վստահեցնում է՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ու քրեական ոստիկան Կարեն Աբրահամյան սպանության մոտիվը ըստ նախաքննական տվյալների, ցուցմունքների՝ փետրվարին տեղի ունեցած սպանության շարունակությունն է։
«Սա հստակ ֆիքսված է, ու որքան էլ ասենք, որ Փարաքարում տեղի ունեցած սպանությունը քաղաքական մոտիվ ունի, որ քաղաքական իշխանությունն է այն կազմակերպել՝ դրանք խոսակցություններ են, և այդ խոսակցությունները դառնում են ոչ փաստահեն այն պայմաններում, երբ մենք քրեական վարույթով ունենք անցնող հստակ ապացույցներ, որով հիմնավորվում է կատարված հանցագործության մոտիվը, դա, այո՛, եղել է փետրվարյան հանցագործության շարունակությունը»,- Աժ-ում հայտարարեց Սարգսյանը։
Նա նշեց, որ փետրվարին տեղի ունեցած իրադարձություններ շրջանակներում ոստիկանության կողմիղ կայուն պահակակետեր են սահմանվել այն անձանց տների հատվածում, որոնք ռիսկային են գնահատվել և մի քանի ամիս շարունակ ոստիկանական կայուն հենակետեր են եղել տեսում։ «Բայց համաձայնեք, մենք չենք կարող յուրաքանչյուր տան մոտ կանգանցնել մի ոստիկան և տարիներ շարունակ այդ ոստիկանին պահել էնտեղ։
Բնականաբար, կա օպերատ աշխատանք, եղել են նաև այլ պրոցեսներ և ազդակ որ նման բան է կազմակերպվել, թե տեղի համայնքային ոստիկանության բաժնում, թե տեղի քրեական ոստիկանության բաժանմունքում չեն ստացվել»,-ասաց նա։
Նախարարը նաև նշեց, որ Արմավիրում միջանձնային հարաբերությունները շարունակում են մնալ խնդրահարույց և ոստիկանական աշխատանքը պետք է շատ ավելի ինտենսիվ լինի։