2 տարվա ընթացքում ԼՂ-ից տեղահանված 120 հազար արցախցիներից միայն 21 916-ն է դիմում գրել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
2025 թ-ի հոկտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 21 հազար 916 անձ։ Այս մասին ԱԺ-ում ներկայացնելով 2026 թ-ի բյուջեի նախագիծը՝ հայտարարեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Նույն օրվա դրությամբ ՀՀ նախագահի հրամանագրով 14 հազար 64 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն և անձնագրավորման միջոցով քաղաքացիություն ձեռք է բերել նաև 7 հազար 191 անչափահաս»,-ասաց նա՝ տեղեկացնելով, որ այս պահին ընթացիկ գործեր կան, մասնավորապես 7 հազար 852 գործ այժմ գտնվում են ընթացքում։
Հիշեցնենք, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստան է տեղափոխվել շուրջ 120 հազար արցախցի։