«Թքեմ քո դոշին, Արցախի դրոշին». փաստաբանը հաղորդում է ներկայացրել իշխանության աջակցի հայտարարությունների վերաբերյալ
Քիչ առաջ հաղորդում եմ ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե՝ հիշեցնելով, որ էս տականքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը նախատեսում է մինչև 4 տարվա ազատազրկում։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Վստահ եմ՝ առաջիկա 20 րոպեների ընթացքում սրան կալանավորման նպատակով կձերբակալեն։
Բա՞, գիտեի՞ք՝ քննչականն այսքան օպերատիվ կարող է գործել միայն կաթողիկոսի եղբոր դեպքում, այն էլ անհիմն դեպքերում։ Հաղորդումս կարդացին ու ասացին՝ ինչպես կարելի է արցախցիների մասին նման բառերն անպատիժ թողնել։ Էսա, սպեցնազ, բան, արդեն սկսում են շարժվել»,- գրել է նա։