Ուկրաինան հարվածներ է հասցրել Սարատովի նավթավերամշակման գործարանին
Ռուսաստանի Սարատով քաղաքում պայթյուններ են լսվել։ Ուկրաինական և ռուսական Telegram ալիքների տվյալներով՝ Սարատովի նավթավերամշակման գործարանը հարձակման է ենթարկվել։
«Կառույցը ծածկված է պաշտպանիչ ցանցով։ Հարկ է նշել, որ կադրերում երևում է կրակի օջախը նավթավերամշակման գործարանի արևմտյան մասում, հնարավոր է՝ պահեստային բաքերի մոտ», - հաղորդել են Telegram ալիքները։
«Դնեպր Օսինտ» նախագծի վերլուծաբանները նախկինում նույն եզրակացությանն էին հանգել։
2025 թվականի հոկտեմբերի 16-ին Ուկրաինայի զինված ուժերը արդեն հարվածել էին Սարատովի նավթավերամշակման գործարանին։
Սարատովի նավթավերամշակման գործարանը Ռուսաստանի ամենահին նավթավերամշակման գործարաններից մեկն է։ 2023 թվականի դրությամբ դրա նավթավերամշակման հզորությունը կազմել է 4,8 միլիոն տոննա։