Համասը Կարմիր Խաչին է հանձնել ևս երեք իսրայելցի պատանդների մարմիններ
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը երեք իսրայելցի պատանդների մարմինները հանձնել է Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեին:
Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի քարտուղարը։
Տեղեկատվության համաձայն՝ առևանգված անձանց մարմինները կհանձնվեն Գազայի հատվածում գտնվող իսրայելական ուժերին։
«Համասը պետք է հետևի համաձայնագրին և ձեռնարկի բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ զոհված պատանդների մարմինները վերադարձնելու համար», - հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղարը։