Թրամփը կարծում է, որ Նեթանյահուն կհամաձայնվի ճանաչել Պաղեստինի պետությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ի վերջո, կհամաձայնվի ճանաչել Պաղեստինի պետությունը։
Նա այս կարծիքը հայտնել է CBS News-ին տված հարցազրույցում։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կկարողանա համոզել Իսրայելի վարչապետին, Թրամփն ասել է, որ համաձայն է Նեթանյահուի հետ, որին նա անվանել է պատերազմական ժամանակների վարչապետ և շատ տաղանդավոր մարդ:
«Ես շատ լավ եմ աշխատել նրա հետ։ Ես ստիպված էի նրան առաջ հրել այս կամ այն կերպ», - հավելել է նա։