Ուժգին երկրաշարժ Աֆղանստանում. կան զոհեր և վիրավորներ
Աֆղանստանում 6.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին նշում է Reuters-ը: Երկրաշարժը գրանցվել է Բալխի նահանգի հյուսիսային Մազարի Շարիֆ քաղաքից 45 կմ հարավ-արևելք։
Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ։
Տեղական առողջապահության վարչության տվյալներով՝ վիրավորվել է 150 մարդ։ Նշվում է, որ զոհերի և վիրավորների թիվն ամեն պահի կարող է զգալիորեն աճել: