Իրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցըՄիկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.amԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Չինաստանն աջակցություն է հայտնել ԻրանինԻրանի գերագույն առաջնորդը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. ԶելենսկիCOP17-ում ներկայացվել է ՀՀ-ում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկըԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելԵԱՏՄ – Կենտրոնական Աֆրիկա․ համագործակցության հեռանկարներըԹուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարիՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՆիկոլ Փաշինյանի ընտանիքի շրջապատի աշխատավարձերը․ պետական բյուջե՞, թե՞ «Իմ քայլը» հիմնադրամՌԴ նախագահը և Իրանի ԱԽ քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՀայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքըԸնդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան ՍաղաթելյանԱրձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԿրեմլում պատասխանել են՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի և Թրամփի հանդիպումը ՉինաստանումԵրևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (տեսանյութ)Շվեդիայում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը. Մայր Աթոռից մասնակցել է Զաքարիա ՍրբազանըԱշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից. իրանագետՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկաՓաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. ՍուրենյանցՄԻՊ-ում կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը․ ինչ է քննարկվելԱՄՆ-ն եւ Իրանը կարող են համաձայնության հասնել 2 օրվա ընթացքում. Իրանի ԱԳՆՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով2027-ին ուժային ոլորտը կստանա 835 մլրդ դրամ, տնտեսականը՝ 496 մլրդ, սոցիալականը՝ 1 տրլն 868 մլրդ դրամ. նախարարՓաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից. Քրիստինե ՎարդանյանԵվրոպայում բողոքի ցույցերին մասնակցում է մոտ կես միլիոն մարդ. կան հարյուրավոր ձերբակալվածներԲանջար հավաքելիս 6-ամյա թոռնիկն ու տատիկը հոսանքահարվել են«Inotek» խանութ-սրահի դուռը կոտրել են և դրամարկղից հափշտակել մի քանի միլիոն դրամԵս մի քիչ չափերով մեծ եմ, երևացել եմ, բայց բոլորն էլ այդտեղ խփnւմ էին. ՔՊ-ական պատգամավորը՝ ԱԺ ծեծկռտnւքի մասին
Աննա Գրիգորյանը խոստովանեց, որ Նիկոլ Փաշինյանի զիջումների տակ Ռոբերտ Քոչարյանի հանցավոր ստորագրությունն է
8 տարի ի՞նչ եք ման եկել ու չեք գտել, որ գնացել, բիզնեսը փակել եք. Խամոյանը՝ ՊԵԿ նախագահին (տեսանյութ)Երբ է մեկնարկում նոյեմբերի կենսաթոշակների վճարման գործընթացըՌուսական զորքերը նոր տարածքներ են գրավել Զապորոժիեի մարզումԲացառո՞ւմ եք, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդի ազատությունն արժենա դաշինքից 6 կողմ քվեարկություն Սահմանադրությանը․ հարց՝ Գեղամ Մանուկյանին (տեսանյութ)Ճամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԼեոնիդ Յակուբովիչը ներառվել է ուկրաինական ռшզմական հետախուզության տվյալների բազաԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
Քաղաքականություն

Անվերահսկելի գաղտնալսումների ուրվականը մեր հասարակության գոնե գիտակից մասին հասցրել է հոգեխանգարմունքի

Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Անվերահսկելի գաղտնալսումների ուրվականը մեր հասարակության գոնե գիտակից մասին հասցրել է հոգեխանգարմունքի։ Գաղտնալսման թիրախ են բոլորը՝ «շարքային մահկանացուներ», քաղաքական գործիչներ, գործարարներ, իրավապաշտպաններ, փաստաբաններ, լրագողներ, հոգևորականներ, դատավորներ ու պետական ղեկավար այրեր։
 
Անվստահությունն իրավապահ մարմինների նկատմամբ, գիտակցական ու անգիտակցական վախերը այնպիսի ծավալների են հասել, որ անմեղ հաղորդակցությունը ընտանիքի անդամների ու հարազատների հետ քաղաքացիների մեծ մասը ռեֆլեքսորեն իրականացնում է բջջային հավելվածներով՝ առանց դրանց անվտանգության վրա վստահություն ունենալու անգամ։
 
«Ես իշխանություններին լայքում ու գովաբանող քոմենթներ եմ գրում, ինձ չեն լսի», «լսում են թող լսեն, թող նա մտածի, որ թաքցնելու բան ունի» «ինչ եմ խոսում, որ լսեն» մանտրաներով ինքնախաբեության էֆեկտը տևում է մի քանի րոպե, որից հետո յուրաքանչյուրիս ազատությունը շարունակում է ճնշել սովորական դարձած կենդանական վախը։ Բայց փաստը մնում է փաստ, որ այս վախերին հասարակությունը համակերպվել է, համակերպվել անզորությունից ու համընդհանուր տգիտությունից։
 
Պետական сыск-ը, որպես ժողովրդավարության դեմ ուղղված «թիվ մեկ» մարտահրավեր, որպես ժողովրդավարության «գերազմանափոր», մեր հասարկության կողմից չի գիտակցվել ու չի գիտակցվում, որովհետև իրականացվում է անաղմուկ, անվերահսկելի ու թվացյալ հասցեական։ Անվերահսկելի сыск-ը գնալով սանձարձակ ու լկտի է դառնում, հավակնելով պետական վարչակարգի ձևի «պոլիցայացմանը» ։
 
Անվերահսկելի сыск-ը անհատի ու հասարակության դեմ ուղղված «թիվ մեկ» մարտահրավերն է ու սրա մեջ որևէ չափազանցություն չկա. մեր հասարակությունը ստանդարտացնող, ստրկացնող, մարդու մասնավոր կյանքի իրավունքը ոչնչացնող «թիվ մեկ» մարտահրավերը։ Քանի դեռ ժողովրդավարությունը պաշտպանելու պատրվակով անվերահսկելի сыск-ը ծաղրուծանակի է ենթարկում ժողովրդավարական կոչվող ինստիտուտները, պետք է ժամանակ գտնել ու քաղաքացուն բացատրել, որ նա ոչ թե պոտենցիալ, այլ արդեն իսկ խոցված թիրախ է։
 
Թիրախ է, որովհետև պետությունը ոտ ու գլխով քաղաքացու անձական կյանքում է միայն այն փաստի ուժով, որ Հայաստանի ոլորտային հակաիրավական օրենսդրությունն իր քաղաքացուն մեն-մենակ ու անպաշտպան է թողել հետախուզական գերհզոր իշխանության դեմ հանդիման։ Հայաստանում քաղաքացին չի լսի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը գաղտնալսումների ոլորտում մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանության վիճակի վերաբերյալ։ Չի լսի դատախազության հաշվետվությունը գաղտնալսումների նկատմամբ հսկողության արդյունքներից, մասնավոր կյանքի իրավունքի հայտնաբերված խախտումներից, խախտումները վերացնող դատախազական ներգործության միջոցներից, չի տեսնի դատախազության կողմից գաղտնալսումներ թույլատրող բողոքարկված ապօրինի դատական ակտեր։ Քաղաքացին չի լսի դատական համակարգի խոսքը գաղտնալսումների օրինականության վերաբերյալ, որովհետև դատական համակարգի միակ խոսքը գաղտնալսումների միջնորդությունների բավարարումն է 99 տոկոսանոց հաստատուն վիճակագրությամբ։
 
Իսկ օպերատիվ ծառայություններից ակնկալել մասնավոր կյանքի իրավունքի պաշտպանություն, նշանակում է նմանվել այն ռամիկ հողագործին, որ տատասկը ցանել և նստել սպասում է, որ տատասկից ծլելու է փյունիկյան արմավենի կամ առնվազն փշատենի։
 
Բայց պետք է մարդկանց հանգիստ բացատրել ստեղծված իրավիճակը, օգնել, որ քաղաքացին ադեկվատ գիտակցի այս չարիքի խորությունը։ Միայն չարիքի ադեկվատ գիտակցումը կարող է բերել պետության կողմից փոփոխությունների օրակարգի օր առաջ ճանաչմանը։ Իշխանությանը թվում է, թե իր «անվտանգության նյարդաթելերն» անցնում են գաղտնալսումների «սակրալ» տարածքով ու շահագրգրռություն չի ցուցաբերում այս տարածքում տիրող հակասանիտարական վիճակը վերացնելու համար։ Սա տիեզերական մասշտաբի խաբկանք է։ Հիշեք Գերմանիայի հզոր վարչապետ Անգելա Մերկելի գաղտնալսումների պատմությունը սեփական հատուկ ծառայությունների կողմից, ԳԴՀ-ում ամենակուլ շտազիի գաղտնալսումների պատմությունը, հիշեք զանգվածային գաղտնալսումների սկանդալները Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում՝ ժողովրդավարության բաստիոններում։ Անվերահսկելի сыск-ը սպառնալիք է բոլորի անվտանգության համար՝ սովորական քաղաքացուց մինչև իշխանության վերին էշելոններ։
 
Սեփական պետության ինքնիշխանությունը կպաշտպանի այն քաղաքացին, ում ինքնիշխանությունը պաշտպանում է այդ պետությունը։