Ադրբեջանի նման աքլորությունը չի կարող լինել միայն Ադրբեջանի նախաձեռնությունը
«Հակառակորդը օգտագործել է ծանր զինատեսակներ, նաև թափանցելու փորձեր է կատարել որոշ տեղերում, ստացել է համարժեք պատասխան», –newspress.am-ի հետ զրուցում ասաց ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ հակառակորդը հետ է շպրտվել և ունի մեծ կորուստներ: Բաբայանի դիտարկմամբ՝ նման լարվածություն 1994թ-ից ի վեր չի եղել:
«Ադրբեջանի նման պահվածքը, նման աքլորությունը չի կարող լինել միայն Ադրբեջանի նախաձեռնությունը. նրա մեջքին կանգնած են որոշ ուժեր, մասնավորապես Թուրքիան: Երբ Վաշինգտոնում տեղի են ունենում հանդիպումներ, որտեղ քննարկվում են կարևորագույն հարցեր, իսկ Ալիևը գնում ու հանդես է գալիս որպես ահաբեկիչ` սա արդեն ահազանգ է բոլորի համար»,- մանրամասնեց Բաբայանը: