Պենտագոնը հաստատել է «Տոմահավկ» հրթիռների մատակարարումը Ուկրաինային
Պենտագոնը հաստատել է ամերիկյան հեռահար «Տոմահավկ» հրթիռների մատակարարումը Ուկրաինայի զինված ուժերին։
Այս մասին հաղորդել է CNN-ը։
«Պենտագոնը Սպիտակ տանը կանաչ լույս է տվել Ուկրաինային հեռահար «Տոմահավկ» հրթիռներ մատակարարելու համար՝ գնահատելով, որ դա բացասաբար չի ազդի ԱՄՆ զինանոցի վրա», - նշվում է հրատարակության մեջ։
Վերջնական որոշումը այժմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփինն է։