Հաքան Ֆիդանը խոսել է ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի դժվարությունների մասին
Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի բանակցությունները որոշակի դժվարությունների են բախվում։ Ինչպես հաղորդում է CNN Türk-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը իր էստոնացի գործընկեր Մարկուս Ցախնայի հետ մամուլի ասուլիսում։
Նա ընդգծել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արդար և երկարատև խաղաղության կարևորությունը։
«Պատերազմի ավարտի բանակցությունները որոշակի դժվարությունների են բախվում, բայց դրանք երբեք չպետք է խոչընդոտեն դիվանագիտական լուծման որոնմանը։ Թուրքիան կշարունակի նպաստել բանակցություններին», - հայտարարել է Ֆիդանը։