Վայրենի ասպատակություն, ավարառում է կատարվում Կառավարության կողմից․ Ֆարմանյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․
«3.3 մլրդ. դրամ կամ մոտ 8.5 մլն. դոլար՝ մեկ անձից գնումով ու առանց քննարկման, Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում:
Որ կյանքի կոչման ոչ մի շանս չունեցող «Ակադեմիական քաղաք» նախագծին արտադահմանից տրամադրեն «խորհրդատվություն»:
Սա գողություն չի: Սա թալան էլ չի: Սա վայրենի ասպատակություն է, ավարառում: Այս կերպ չէին վարվում անգամ զավթիչները իրենց նվաճված գաղութներում:
Իսկ հիմա ո՜վ է հիշում, թե խորհրդարանում ի՜նչ լալահառաչ ելույթներ էր ունենում Նիկոլը, երբ վարկային պայմանագրերում հանկարծ «խորհրդատվական ծառայությունների» տող էր տեսնում»: