Շվեյցարիայի ազգային անվտանգության խորհրդականի հետ քննարկել ենք փոխգործակցության հնարավորությունները
Բահրեյնում հանդիպել եմ Շվեյցարիայի ազգային անվտանգության խորհրդական Գաբրիել Լյուխինգերին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԾ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Գործընկերոջս հետ քննարկել ենք բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ ենք կատարել նաև գալիք միջոցառումների շրջանակներում համագործակցության և դրանցում մասնակցության հնարավորություններին:
Անդրադարձել ենք նաև միջազգային անվտանգային զարգացումներին»: