Լսիր այ բանսարկու, Քահանա չես, գոնե տղամարդ եղիր, ասա՝ փոխել եմ բանալիները, վախկոտի պես մի ժխտիր․ Սամվել դպիր Գրիգորյանը՝ Ստեփանին
Սամվել դպիր Գրիգորյանը դիմել է Ստեփան Ասատրյանին.
Լսիր այ բանսարկու ստախոս, ուշադիր ականջ դիր.
1) Եկեղեցու բանալին չե՞ս փոխել: Քահանա չես, գոնե տղամարդ եղիր, ասա արել եմ, ոչ թե վախկոտի պես ժխտիր:
2) Քեզ Եկեղեցին է կարգալույծ արել եկեղեցական իշխանությամբ, որն ի վերուստ տրված է իրեն Աստծո կողմից: Քրիստոս է Գլուխ Եկեղեցու, իսկ Եկեղեցին Մարմինը Քրիստոսի:
3) Դու քո ներկայությամբ ու ծեսերի իմիտացիայով նմանվում ես կրկեսի աշխատողի. ծափեր, դերակատարություն, բեմադրություն...
4) Կիրակի քո կատարմամբ տեսանք քծնանք, երեսպաշտություն, ցուցադրական աղոթք, շուրջդ հակառակության ոգի, մոլորված մարդիկ:
Իսկ ու՞ր էր Աստված: Պատասխանեմ.
Քրիստոս Աստված պատարագվում էր Հայ Առաքելական Սուրբ Ուղղափառ եկեղեցիներում և բախշվում Իր հավատավոր զավակների մեջ` նրանց մեղքերի քավության և թողության համար, հոգու, մտքի և մարմնի բժշկության համար: Փա՜ռք Աստծո, Իր անսահման ողորմության ու գթառատության համար:
Դու քեզ պատկերացնում ես ինքնաբուխ շնորհի աղբյու՞ր: Դա հերետիկոսություն է: