«ՀայաՔվեն» հաղորդում է ներկայացնում դատախազություն՝ Հովհաննավանքում կիրակի օրվա «պատարագի» մասով (տեսանյութ)
«ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, վերազանցելով իր լիազորությունները և չարաշահելով դրանք, օգտագործել է դրանք, որպեսզի միջամտի Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գործունեությանը։
Դա դրսևորվել է ինչպես վեհարանը կաթողիկոսից «ազատելու» մասին պարբերաբար հնչող կոչերով, այնպես էլ դրան հաջորդած կոչերով՝ այցելել Հովհաննավանք՝ ներկա գտնվելու եկեղեցու կողմից չարտոնված պատարագի։ Ըստ էության` սա նշանակում է բռնություն գործադրել եկեղեցու հավատավոր հետևորդների նկատմամբ»,- հայտարարեց նախաձեռնության ղեկավար Ավետիք Չալաբյանը։
Ավետիք Չալաբյանը նշում է, որ սրանով խախտվել է ՀՀ Սահմանադրությունը։