Կգնամ Գյումրի և կհասկանամ իրավիճակը. Շիրակի մարզպետը՝ իր խորհրդականի՝ պարեկին ծեծելու մասին
Փորձը ցույց է տալիս, որ լրատվամիջոցները ոչ միշտ են ճիշտ բաներ գրում։ Երեկ կառավարության նիստին եմ եղել, Գյումրիում չեմ եղել և տեղեկություն չունեմ, թե այնտեղ ինչ է տեղի ունեցել, լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները գրել էին՝ Առուշանյանի խորհրդականը պարեկի է ծեծել։
Մարզպետն ասաց՝ կգնա Գյումրի և կհասկանա, թե ինչ է կատարվել իրականում.«Զանգով կարող էի տեղեկանալ, ինչքանով որ տեղեկացել եմ, ճշտելու շատ ու շատ բաներ կան։ Լրատվամիջոցների մեկ գրառումը հիմք չի, որպեսզի ես կարծիք հայտնեմ»։