Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո ԻակոմոնինՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդովՀութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլիՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինՄենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերըԱԺ խորհուրդը հաստատել է առաջիկա նիստերի օրակարգն ու հանձնաժողովների աշխատակարգըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՔննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներըՈրսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբՍեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ ԱվանեսյանԿլինեն հոսանքազրկումներՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԼիբանանն ու Իսրայելը սեպտեմբերի 15-16-ը բանակցություններ կանցկացնեն ՀռոմումՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ, նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Արտակ ԶաքարյանԱուտիզմի ախտորոշումները կտրուկ աճել ենՀանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը մրցանակի է արժանացելՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիաբազաԹալինի քարավանատանը հայտնաբերված ուշագրավ գտածոները փաստում են տարածքի բուռն անցյալի մասինCOP17-ին 74 երկրի պատվիրակների այցը ֆինանսավորելու համար Հայաստանի բյուջեից 93.5 մլն դրամ կհատկացվիՀանրային սննդի և զվարճանքների կազմակերպման ոլորտում բացահայտվել է շուրջ 553 մլն դրամի թերհայտարարագրված շրջանառություն
Մշակույթ

Արցախի Մարտունու Սբ. Ներսես Մեծ եկեղեցին վնասներ է կրել

Ադրբեջանական տելեգրամյան որոշ ալիքներ լուսանկարներ են տարածել օկուպացված Արցախի Մարտունի քաղաքից: Լուսանկարներից երևում է, որ քաղաքի կենտրոնում գտնվող Սբ. Ներսես Մեծ եկեղեցին վերջին երկու տարիներին կրել է վնասներ՝ ջարդված են պատուհանները, կան կրակահերթի հետքեր (նկ. 1): Այս մասին գրում է monumentwatch-ը։

«Եկեղեցին և նրա շրջակայքը ադրբեջանական զինված ուժերի կողմից միտումնավոր թիրախավորվել էր դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Մարտունի քաղաքն անխնա ռմբակոծվել է: Արկեր են ընկել և պայթել նաև եկեղեցու անմիջական հարևանությամբ, ինչի վկայությունը եկեղեցու հարավային ճակատի վրայի հետքերն են:

Նշենք, որ եկեղեցին կառուցվել է 2004 թվականին բարերար Ալիս Օհանյանի կողմից:

Մեր արձագանքը

Մշակութային արժեքների պաշտպանության գլխավոր դրույթը ձևակերպված է 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության» կոնվենցիայի 4-րդ հոդվածում. «Պետությունները պարտավոր են հարգել ինչպես իրենց սեփական, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ զերծ մնալով թշնամանքի և հաշվեհարդարի գործողություններից» (Hague Convention for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict 1954, article 4, UNESCO։

Պատերազմների/զինված բախումների դեպքում մշակութային արժեքների թիրախավորման արգելքը ամրագրված է նաև Միջազգային մարդասիրական կանոններով, որոնք ունեն սովորութային իրավունքի կարդավիճակ․ այսինքն միջազգայնորեն պարտադիր են։ Միջազգային մարդասիրական օրենքի 38-րդ կանոնը պնդում է. «Հակամարտության յուրաքանչյուր կողմ պետք է հարգի մշակութային արժեքը և ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ խուսափելու կրոնին, արվեստին, գիտությանը, կրթությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների և պատմական հուշարձանների վրա հարձակումներից, եթե դրանք ռազմական թիրախներ չեն» Customary IHL, Practice Relating to Rule 38. Attacks against Cultural Property։ Իսկ 40-րդ կանոնն ամբողջացնում է ասվածը՝ նշելով, որ հակամարտության յուրաքանչյուր կողմ պետք է պաշտպանի մշակութային ժառանգությունը. «Յուրաքանչյուր ժողովրդի մշակութային ժառանգության համար մեծ նշանակություն ունեցող ժառանգության գողության, կողոպուտի կամ յուրացման և վանդալիզմի ցանկացած ձևի գործողություն արգելվում է» Customary IHL Rule 40. Respect for Cultural Property:

Հաագայի 1999 թվականին ընդունված երկրորդ արձանագրության 7-րդ հոդվածի համաձայն, հարձակման ժամանակ ժառանգության արժեքները չվնասելու համար հակամարտության կողմերից պահանջվում է՝

ա) անել հնարավորը` ստուգելու համար, որ հարձակման ենթակա օբյեկտը 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածով պաշտպանված մշակութային արժեք չլինի,

բ) ձեռնարկել բոլոր նախազգուշական միջոցները հարձակման միջոցների և մեթոդների ընտրության հարցում՝ մշակութային արժեքների պատահական վնասներից խուսափելու կամ դրանք նվազագույնի հասցնելու համար,

գ) ձեռնպահ մնալ հարձակումը սկսելու որոշում կայացնելուց, որը ենթադրում է, որ պատահական վնաս կհասցնի մշակութային արժեքներին,

դ) չեղյալ հայտարարել կամ կասեցնել հարձակումը, եթե պարզվում է, որ թիրախը մշակութային արժեք է, որի վրա հարձակումը կարող է պատահական վնաս պատճառել դրան, որը չափազանց մեծ կլինի կանխատեսված կոնկրետ և ուղղակի ռազմական առավելության համեմատ։