Ալիևն օկուպացված Ակնա է ուղարկել բնակվելու անտուն ադրբեջանցիների նոր խմբաքանակ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականի համաձայն՝ անտուն ադրբեջանցիների ևս մեկ խումբ ուղարկվել է օկուպացված Արցախի Ակնայի շրջան:
Այդ ընտանիքները նախկինում ժամանակավորապես բնակվել են երկրի տարբեր շրջաններում, հիմնականում՝ հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում։
Ակնա է ուղարկվել 24 ընտանիք (124 մարդ)։ Նրանք շնորհակալություն են հայտնել նախագահ Իլհամ Ալիևին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ պետական համապարփակ աջակցության համար։