Խաչատուրյանը «ԵԱՏՄ մասին 2014 թվականի պայմանագրում» փոփոխություններ կատարելու որոշում է ստորագրել
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք որոշումներ է ստորագրել։ Մասնավորապես, նա հոկտեմբերի 29-ին ստորագրել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» և ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս և որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքները: