Բրիտանացի պատգամավորները 2026 թվականի սկզբին կայցելեն Ադչբեջանի կողմից օկուպացված Արցախ
Մեծ Բրիտանիայի Ադրբեջանի հարցերով խորհրդարանական բազմակուսակցական խումբը ուսումնասիրում է բրիտանացի խորհրդարանականների պատվիրակության 2026 թվականի սկզբին օկուպացված Արցախ այցելելու հնարավորությունը։
Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Բոբ Բլեքմանը։ Նա հիշեցրել է, որ բրիտանացի խորհրդարանականները 2023 թվականի ապրիլին արդեն այցելել էին Արցախ:
«2023 թվականին Ակնա կատարած այցը իսկապես հուզիչ փորձառություն էր։ Տասնամյակների թողած ավերածությունների մասշտաբները անձամբ տեսնելը, ինչպես նաև վերականգնման ոլորտում տպավորիչ առաջընթացը, մեծ տպավորություն թողեց մեզ բոլորիս վրա։ Հատկապես ականազերծման հսկայական տարածքները մաքրելու համար ձեռնարկվող ջանքերը ապշեցուցիչ էին՝ դրանք և՛ սթափեցնող էին, և՛ ոգեշնչող», - ասել է Բլեքմանը։