Սիրիայում թեժ մարտեր են ընթանում քրդերի և սիրիական բանակի միջև
«Քրդստանի աշխատավորական կուսակցության» սիրիական թևը, որը գործում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» անվամբ, հրթիռային հարձակում է իրականացրել Հալեպի նահանգում գտնվող Սիրիայի զինված ուժերի դիրքերի վրա, որի հետևանքով զոհվել է երկու զինվոր, ևս մեկը ծանր վիրավորվել է:
Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը՝ հղում անելով Արաբական Հանրապետության պաշտպանության նախարարության հաղորդակցության վարչությանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ քրդերը կառավարվող հրթիռային հարձակում են գործել Թիշրին ամբարտակի մոտ գտնվող գյուղական վայրում գտնվող սիրիական բանակի դիրքի վրա։
«Բանակի դիրքերը հարձակվելով և զինվորներին սպանելով՝ քրդական ուժերը ևս մեկ անգամ հստակ ցույց տվեցին, որ մերժում են նախկին բոլոր համաձայնագրերն ու փոխըմբռնումները», - ասվում է հայտարարության մեջ։