Բաքուն և Լոնդոնը ստորագրել են ռազմական համագործակցության նոր ծրագիր
Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2026/27 թվականների երկկողմ համագործակցության ծրագիր։
Այս մասին հայտարարվել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից X սոցիալական մեդիա հարթակում հրապարակված գրառման մեջ։
«Մեծ Բրիտանիան հպարտանում է Ադրբեջանի հետ իր սերտ պաշտպանական համագործակցությամբ և ռազմավարական գործընկերության մեջ իր դերով։ Մենք անհամբեր սպասում ենք մեր ընդհանուր առաջնահերթություններին հասնելու հետագա համագործակցությանը», - ասել է դիվանագիտական առաքելությունը։