Վանաձորում տարածք հատկացվեց 1 մլրդ 800 մլն դրամի «Թումո»-ի 7-րդ ստեղծարար-տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման համար
«Որոշմամաբ առաջարկվում է ՀՀ սեփականություն համարվող Վանաձորի Թատերական փողոցի 1/1 հասցում գտնվող տարածքը վերակառուցել և Թումո ստեղծարար կենտրոն հիմնելու նպատակով վերջինիս տրամադրել»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ զեկուցելով գույք նվիրաբերելու մասին կառավարության որոշման նախագիծը։
Նախարարի խոսքով՝ հիմնադրամի կրթական ծրագրերը 14-ն են և դրա համար «Թումոն» նպատակ ունի ներդնել 1 մլրդ 800 մլն դրամ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն էլ հայտնեց, որ Վանաձորինը 7-րդ ստեղծարար-տեխնոլոգիական կենտրոնն է լինելու Հայաստանում, կան նաև 40 տուփեր և շահառուների թիվը 21 հազարի է հասնում։
Փոխնախարարը նաև հայտնեց որ «Թումոն» ծրագրեր ունի նաև ամբողջ աշխարհում։