Հայաստանը պատրաստվում է Հնդկաստանից գնել 12 հատ հնդկական Սու-30 կործանիչներ. Indian Defense
Հայաստանը քննարկում է Հնդկաստանում լիցենզիայով արտադրված լրացուցիչ Սու-30 կործանիչներ գնելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է Indian Defense-ը։
Աղբյուրների տվյալներով՝ գործարքը գտնվում է իր վերջնական փուլում։ Նախատեսվում է, որ Երևանը կգնի 8-ից 12 ինքնաթիռ՝ 2.5-3 միլիարդ դոլարով։
Խոսքը գնում է Սու-30ՄԿԻ-ի թարմացված տարբերակի մասին, որը ներառում է ավելի շատ հնդկական արտադրության համակարգեր, այդ թվում՝ Ուտտամ ռադար, ժամանակակից էլեկտրոնային պատերազմի համակարգ և մինչև 200 կմ հեռահարությամբ Astra MK-1 և MK-2 օդ-օդ դասի հրթիռներ։
Ինքնաթիռի բաղադրիչների զգալի մասը կմատակարարվի Ռուսաստանից, ինչը, փորձագետների կարծիքով, թույլ կտա Մոսկվային շահույթ ստանալ պայմանագրից և օգտագործել իր պաշտպանական արդյունաբերության հնարավորությունները։
Կործանիչների մատակարարումները նախատեսվում է սկսել 2027 թվականին և ավարտել մինչև 2029 թվականը, եթե կողմերը հասնեն վերջնական համաձայնության։